Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել
Սեպտեմբերի 21-ին կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական տվեց: Նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:
Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան: