«Nissan Tiida»-ն ամբողջությամբ այրվել է. 2 մարդ ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:32-ին, ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:11-ին:
Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի 35 DT 711 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Տ. Ա.):
Տ. Ա.-ն և դեպքի վայրում գտնվող քաղաքացին՝ 1985թ. ծնված Ն. Գ.-ն, ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»: