«Ելք»-ի` «Հայաստան-Սփյուռք» համաժողովին չմասնակցելու հրահանգն իջեցրել է անձամբ Սերժ Սարգսյանը
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ելք» խմբակցությունն, ի տարբերություն Հայաստան-Սփյուռք համաժողովի, հրավիրվել է այսօրվա՝ սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ «Ելք»-ում որոշում չեն կայացրել՝ պատգամավորներն ազատ են մասնակցության հարցում։
Մեզ հայտնի է դարձել, սակայն, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին չհրավիրելու հրահանգը տվել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ այդպիսով իր վրդովմունքը հայտնելով անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրված Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի վերաբերյալ»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: