Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագուն ժամանել է Հայաստան ու այցելել «Փյունիկի» մարզադաշտ (լուսանկարներ)
Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագու Սյաֆիք Սայֆուլահը երկար ճանապարհ է կտրել, որպեսզի իր աչքերով տեսնի այն քաղաքն ու ակումբը, որոնց մասին Հայաստանի հավաքականի ավագը խոսում է հիացմունքի և հպարտության մեծ զգացումով:
«Հիմա եկեք գնանք և գտնենք Հենրիխ Մխիթարյանին»,- թվիթթերյան իր էջում գրել է երկրպագուն և Հանրապետության հրապարակից լուսանկար հրապարակել:
Ավելի ուշ մալայզացին լուսանկար է հրապարակել «Փյունիկի» մարզադաշտից, որտեղ Մխիթարյանը սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Փյունիկի» մարզադաշտը՝ վայր, որտեղ Մխիթարյանը խաղում էր իր կարիերայի վաղ տարիներին»,- գրել է նա: