«Կլասիկ խարդախություն» Երևանում. տուժածը դիմել է Գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ բնակարանը վաճառել են վրացու. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով Ոստիկանության Շենգավիթի բաժին է փոխանցվել Երևանի բնակիչ Ամալյա Օհանյանի դիմումը, որը նա հասցեագրել էր ՀՀ գլխավոր դատախազին:
Ա. Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազին գրել է, որ 2012 թվականի հունիսին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Հովհաննիսյանը, ով աշխատել է Շենգավիթ վարչական շրջանում, իր աղջկա՝ Մարիամ Ազատյանի վստահությունը չարաշահելու եղանակով Շարուրի փողոցի 21 շենքի թիվ 23 բնակարանը գրավադրելով՝ կնքել է անշարժ գույքի գրավի հիփոթեքի և փոխառության պայմանագիր, ըստ որի՝ ամեն ամիս 1.9 տոկոս տոկոսադրույքով տվել է 6 միլիոն 624 հազար դրամ: Դրանից հետո Մ. Ազատյանը նրան վճարել է 16 հազար ԱՄՆ դոլար: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ բնակարանը Ս. Հովհաննիսյանը չի անվանափոխել, այլ գաղտնի վաճառել է ինչ-որ քաղաքացու:
Մանրամասները՝ այստեղ: