Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն դրամ. Tert.am
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին Tert.am -ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Դահլիճի ձևավորում, տեխնիկական միջոցների վարձակալություն, համույթներ, երաժշտական, ձևավորում, համաժողովի տպագրական նյութերի պատվիրում՝ փաթեթներ, բլոկնոտներ, և այլն»,-մանրամասնեց Ֆիրդուս Զաքարյանը:
Վերջինս չէր հիշում, թե որքան գումար է ծախսվել համաժողովին նախորդող օրը հրավիրյալների «Փարավոն» ռեստորանային համալիրում ընդունելության համար: Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց «Փարավոնը», ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանում ընդամենը երկու ռեստորանային համալիր ունեն նման մեծաքանակ հյուրեր տեղավորելու դահլիճային հնարավորություններ՝ մեկը «Փարավոնը», մյուսը՝ «Փարվանան»:
Մանրամասները՝ այստեղ: