«Գազավիկ»-ը՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար
Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 19-ին նոր որոշում է ընդունել․
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Կարեն Գագիկի Բենիամինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։
Կարեն Բենիամինյանը Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն է, որն Արտաշատի ավագանու անդամ է: Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի` Գազի Հովոյի սանիկն է: Նշվում է նաև, որ նա Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ընկերն է: Կարեն Բենիամինյանը իշխանության մեջ հայտնվող հերթական «գազավիկն» է:
Իր պաշտոնական կենսագրության մեջ նշված է. «2005-2006թթ. աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ում ներտնային սպասարկման ծառայությունում որպես վարպետ:
2006-2006թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ում ներտնային սպասարկման ծառայության պետ:
2007թ.-ից առ այսօր «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Արտաշատի գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության պետ»: