Մորգան Ֆրիմանին Հիտլերի հետ են համեմատել (տեսանյութ)
Սոցիալական ցանցերում շատ բուռն են արձագանքել Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ քաղաքական տեսանյութին, որում հոլիվուդյան դերասանը ԱՄՆ նախագահը հայտնել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի մասին: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Թվիթերյան և ֆեյսբուքյան օգտատերերը հայտնել են, որ հիասթափված են դերասանից քաղաքական ակցիային մասնակցելու համար:
Որոշները Ֆրիմանի քայլը կապել են վերջինիս հոգեկան առողջության և տարիքի հետ: Մյուսներն էլ դերասանի մենախոսությունը պատերազմի քարոզչություն են համարել:
«Սա Ռուսաստանի դեմ զենքի բացահայտ կոչ է: Ամոթ Մորգան Ֆրիմանին դրա համար»«- գրել է ամերիկացի օգտատերերից մեկը:
Դերասանին համեմատել են Հիտլերի հետ, մեղադրել ռուսաֆոբ լինելու, ինչպես նաև պետությունների միջև կոնֆլիկները թեժացնելու մեջ: