Սաակաշվիլին պարբերաբար դիտում էր բանտարկյալների բռնաբարության և ծաղրի կադրերը
Միխայիլ Սաակաշվիլին անսկզբունքային է և հրամանի դեպքում կարող է ցանկացած հանցագործության գնալ: Այս մասին հայտնում է «RT»-ն՝ հղում տալով 1993-1995 թթ.-ին Վրաստանի անվտանգության նախարար Իգոր Գիորգաձեին:
«Ընտրում էին հենց այդ սկզբունքով. անսկզբունքայնություն, անբարոյականություն, հրամանի դեպքում ցանկացած հանցանք գործելու կարողություն: Ես ընդգծում« եմ: Միայն լսեք. 3 միլիոնանոց Վրաստանում 330 հազարը բանտով են անցել»,- հայտնել է վրացի քաղաքական գործիչը:
Նա նաև հիշել է 2012 թ.-ի խոշոր սկանդալը, որը կապված էր բանտարկյալների նկատմամբ ծաղրի հետ: Գլդանի հ. 18 բանտում բանտարկյալներն աշխատակիցների կողսմից ենթարկվում էին ծեծի և բռնաբարությունների: Այդ ժամանակ էլ ԶԼՄ-ները բանտարկյալների բռնություններից կադրեր էին հրապարակել:
Գիորգաձեի կարծիքով՝ Սաակաշվիլին ոչ միայն գիտեր տեփղի ունեցածի մասին, այլև պարբերաբար դիտում էր բանտարկյալների նկատմամաբ ծաղրի տեսանյութերը:
«Ահա այս տեսանյութերը, որոնցից բացի նաև 35 հազար այլ ֆայլեր, բռնաբարության, բռնությունների, ծաղրի մասին կադրերը, այդ թվում ընդդիմադիրների նկատմամբ կոմպրոմատներն ու ինտիմ զրույցները, իրենք դիտում էին նրա գրասենյակում»,- ասել է Գիորգաձեն: