Ինձ տղամարդ էին անվանում անհավանական ուժի պատճառով և առաջարկում էին մասնակցել տղամարդկանց թենիսին. Սերենա Ուիլիամս
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը մորն ուղղված նամակ է հրասպարակել: Այս մասին հայտնում է «RT»-ն՝ հղում տալով Reddit-ին:
Սերենան դստեր ծննդյան կապակցությամբ մորն է դիմել: Մասնավորապես« թենիսիստուհին հայտնել է, որ աղջիկը շատ նման է նրան և ունի նույնքան զարգացած մկաններ:
«Ինձ տղամարդ էին անվանում անհավանական ուժի պատճառով, ասում էին, որ ես դոպինգ եմ օգտագործում, և առաջարկում էին մասնակցել տղամարդկանց թենիսին: Եվ սա այն պատճառոթվ, որ ես առավել ուժեղ եմ մյուս կանանցից»,- նշել է Ուիլիամսը: