Հայտնի է, թե ինչ վնասվածքից է մահացել քրեական հեղինակություն ալավերդցի Վահագնի ընկերը. Armtimes.com
Armtimes.com-ը գրում է, որ Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը ըստ դիահերձման նախնական արդյունքների սպանվել է կրծքավանդակի ձախ կողմում ստացած հրազենային վնասվածքից:
Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Մոսինյանը, իսկ հրազենյաին վիրավորում էր ստացել ալավերդցի Վահագն Աբգարյանը:
Մանրամասները՝ այստեղ: