Տունն ամբողջությամբ այրվել է
Սեպտեմբերի 19-ին, ժամը 05:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան-Ջանֆիդա ավտոճանապարհի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը:
Ամբողջությամբ այրվում է տունը՝ 100 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: