Վրաստանում Հայաստանի դեսպանի հարցը լուծված է
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը:
Մեր հավաստի տեղեկություններով՝ վրաց ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը»:
Մանրամասները` «ժամանակ» թերթի այսօրվա համարում: