Մենք ունեցել ենք Հրանտ Դինք ու նրա կյանքի օրինակը ունենալով պետք է Կարո Փայլանի մասին մի փոքր ավել մտածենք
Մենք ունեցել ենք Հրանտ Դինք ու նրա կյանքի օրինակը ունենալով պետք է Կարո Փայլանի մասին մի փոքր ավել մտածենք: Մեծ է հավանականությունը, որ նա կարող է արժանանալ Դինքի ճակատագրին: Կարոն պետք է չհրապուրվի Հայաստան կատարած իր այցով, քանի որ այստեղ ու հիմա նրան բոլորը հարգում և սիրում են, սակայն վերադառնալով Թուրքիա նա կրկին մենակ է լինելու թուրքերի դեմ:
Հայաստանից դժվար կարողանան նրան օգնեն կամ ապահովեն կյանքի անվտանգությունը: Սակայն անսահման ոգևորվածությունը սրտում վերադառնալու դեպքում հնարավոր է կատարի քայլեր, որոնք լուրջ խնդիրներ կառաջացնեն իր համար:
Համոզված եմ , որ ապրելով Թուրքիայում, շփվելով թուրքերի ու տեղի հայերի հետ միշտ հետևել է իր արաքներին, սակայն Հայաստանում այսպիսի վերաբերմունքից հետո հնարավոր է կյանքը իր համար ավելի վարդագույն երանգներ ստանա:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: