Հանրապետական կուսակցությունը ընտրություններին լեսբուհու է առաջադրել
Վրաստանի Հանրապետական կուսակցությունը ԼԳԲՏ-շարժման ակտիվիստ Նինո Բոլկվաձեին ներառել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության կուսակցական ցուցակի երկրորդ հնգյակում:
Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեի խոսքով՝ Բոլկվաձեի հայացքները համընկնում են կուսակցության հայացքների հետ.
«Մենք հպարտ ենք, որ նա հավատում է Հանրապետական կուսակցությանը: Ընտրություններին հաջողության հասնելու պարագայում նա Թբիլիսիի սակրեբուլոյում (քաղաքային օրենսդիր մարմին) աշխատելու է Թբիլիսիի՝ որպես անվտանգ քաղաքի ամրապնդման ուղղությամբ»: