Սկանդալային դեպքից հետո Կարվախալը նոր պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ
Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող, 25-ամյա պաշտպան Դանիել Կարվախալը երկարաձգել է մադրիդցիների հետ պայամանագիրը, որի ժամկետը սահմանված է մինչև 2022 թվական: Այս մասին հայտնում է «Life.ru»-ն:
Կարվախալի հետ պայմանագրի երկարաձգման մասին տեղեկությունը հրապարակվել է այսօր ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջոմ:
Ֆուտբոլիստի նախկին պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2020 թ.-ի ամռանը:
Ավելի վաղ հայտնել էինք «Ռեալի» պաշտպանի մասնակցությամբ սկանդալային դեպքի մասին: Կարվախալը «Լևանտեի» սևամորթ խաղացող Ջեֆֆերսոն Լերմային կապիկ էր անվանել: