Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն. Շավարշ Քոչարյան
Հայաստան-սփյուռք համաժողովին արտաքին քաղաքականության օրակարգի հարցերի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է. «Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն»:
«Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները: Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը, Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել: Այն պրոցեսը, որը չկա Ադրբեջանի պատճառով, քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,-ասաց նա:
Փոխնախարարն անհրաժեշտություն տեսավ ջանքերը համախմբել հզորացման ուղղությամբ, քանի որ հզորի դեմ չեն հարձակվում: