Գորիսի քաղաքապետն ուզում է ազատվել դաջվածքներից (լուսանկար)
Aravot.am-ը գրում է, որ Գորիսի բազմաբնակավայր համայնքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանը իր ենթակայությամբ գտնվող հաստատությունների տղամարդկանց հորդորել է երկարատև սպիտակ վերնաշապիկներով կամ կոստյումներով գալ աշխատանքի:
Ըստ Առուշանյանի՝ նման հագուկապը նախ քաղաքակիրթ է, երկրորդը` զգաստացնում է դիմացինին, երբ ձիգ հագնված պաշտոնյայի են տեսնում: Սակայն Առուշանյանի այս նորամուծության իրական պատճառը մարմնի դաջվածքներն են: Մեր աղբյուրների տեղեկություններով՝ երիտասարդ քաղաքապետը մտերիմների շրջանում ասել է, որ պլաստիկ նորմալ բժիշկ է ման գալիս, որպեսզի ազատվի դաջվածքներից: