Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ. Կարեն Միրզոյան
Հայաստան-Սփյուռք համաժողովին արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերյալ քննարկմանը Արցախի ԱԳՆ Կարեն Միրզոյանը ներկայացրեց հակամարտության ներկա վիճակը: «Չնայած հայկական երկու պետությունների բոլոր ջանքերին, որոնք իրենց օժանդակությունն են ստանում նաև միջազգային հանրության՝ մասնավորապես հակամարտության կարգավորման զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից»,նշել է նա:
Կարեն Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ։ «Հիշեցնեմ, որ երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարևոր փաստաթղթերը: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, կկարողանանք նոր լիցք և բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին և այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաև համանախագահները միջազգային հանրությունը, որ միակ խոչընդոտը Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»,-հայտնել է Կարեն Միրզոյանը: