Ոչ մի տարածք չի կարող այլ կարգավիճակ ունենալ, քան Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասը. Արցախի ԱԳՆ
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց» հարթակում ելույթ ունենալիս Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ ԼՂ հակամարտությանը ներգրավված կողմերին զենքի վաճառքը կարող է նպաստել միայն հետագա խորացմանը եւ լարվածությանը:
Նրա խոսքով՝ առաջնագծում իրավիճակն ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողության ներքո է: «Եվ դա նույն կերպ կշարունակվի»,- շեշտել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ կա՞ն շրջակա տարածքների ճակատագրի վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր հիմնարար օրենքով՝ Սահմանադրությամբ: «Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության համաձայն՝ ոչ մի տարածք չի կարող այլ կարգավիճակ ունենալ, քան Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասը: Մենք առաջնորդվում ենք հենց այս դրույթով»,- հավելել է Կարեն Միրզոյանը: