Հրանտ Բագրատյանը Կորեայում արժանացել է խաղաղության մրցանակի
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արժանացել է խաղաղության մրցանակի: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Կորեայում եմ։ Ինձ խաղաղության մրցանակ են շնորհել»,- մասնավորապես, գրել է Բագրատյանը։
Բագրատյանը չի պարզաբանել, թե ինչ մրցանակաբաշխության շրջանակներում է իրեն տրվել այդ մրցանակը: Նշված չէ նաև իր այն առաքելությունը, որի համար նա արժանացել է խաղաղության մրցանակին: