Համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը:
Բակո Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը կարևոր ու պահանջված է համարել և՛ Մայր Հայաստանի, և՛ Սփյուռքի, և՛ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:
«Կարևոր է նաև, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաև հանդիսանում է տարբեր ժողովուրդների և պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում: