Երևան-Իջևան ավտոճանապարհը 3 ժամ փակ մնալուց և բախումներից հետո բացվեց. Armtimes.com
Armtimes.com-ի լրագրողը Հաղարծին գյուղից տեղեկացնում է, որ 3 ժամ լարված իրավիճակ է եղել գյուղում: Գյուղացիների բողոքի պատճառն այն է, որ պատկան մարմինները արգելում են նրանց անտառներից վառելափայտ տեղափոխել: Բնակիչները ի նշան բողոքի՝ դիմել են ծայահեղ քայլերի, փակել էին Երևան-Իջեվան ավտոճանապարհը:
Պարբերաբար բախումներ էին տեղի ունենում: Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը խնդրեց գյուղացիներին բացել ճանապարհը, և խնդրին լուծում տալ երեքշաբթի: Երեք ժամ անց ճանապարհը բացվեց:
Մանրամասները՝ այստեղ: