Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացումը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային կշիռը
Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացումը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային կշիռը: Դա առաջին հերթին պետք է դիտարկել Հարավային Կովկասում Իրանի և Իսրայելի շահերի ներկայացվածության տեսանկյունից:
Իսրայելի հետ գործակցության զարգացմամբ Հայաստանի տարածաշրջանային կշռի և ազդեցության մեծացման մասին են խոսում վերջերս իրանական կողմից Հայաստանին հասցեագրված մեսիջները:
Նախ` Թեհրանը հայտարարեց, որ քննարկում է տարածաշրջանի երկրներին սպառազինությունների մատակարարման հնարավորության հարցը, իսկ օրերս խոսվեց նաև Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին միացնելու հարցում աջակցման իրանական կողմի պատրաստակամության մասին:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք