Սաակաշվիլիի նոր խոստումը
Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ չի պատրաստվում կազմակերպել նոր հեղափոխություն Ուկրաինայում: Խոստումը հնչել է քաղաքական գործչի՝ Վինիցա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Չնայած ես հին հեղափոխական եմ, սակայն ես ոչ մի ցանկություն չունեմ նոր հեղափոխություն կազմակերպելու»,- ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ «Նոր ուժերի շարժման» առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մտադիր է Ուկրաինայի քաղաքներով շրջագայություն կազմակերպել, որպեսզի իր ծրագրի և Ուկրաինայի իշխանությունների դեմ ներկայացված պահանջների համար համախոհներ հավաքի: Հոկտեմբերի կեսերին նշանակված է մասշտաբային հանրահավաք Կիևում, որտեղ Սաակաշվիլին ցանկանում է գործող իշխանությունների առջև առնազն երեք պահանջ ներկայացնել: