Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը՝ Անգլիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում չորս անպատասխան գնդակ է ուղարկել «Էվերթոնի» դարպասը: Մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով 84-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ: Սա Հենրիխի առաջին գոլն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում: