Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում. Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Haqqin.az-ին
Շախմատի աշխարհի գրոսմայստեր Լևոն Արոյանյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az կայքին:
Ադրբեջանական կայքը հարցազրույցի սկզբում նշել է, որ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, թերևս, միակ հայ շախմատիստն է, ով չի խորշում շփվել ադրբեջանական մամուլի հետ:
Haqqin.az-ը հիշեցրել է նաև. «Արոնյանի հետ զրուցել ենք և՛ 2011 թվականի աշխարհի թիմային առաջնության, և՛ 2012 թվականին Ստամբուլում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայի ժամանակ»։
Խոսելով Ադրբեջանի ներկայացուցչի դուրս մնալու մասին Արոնյանը նշել է, որ սկզբունքորեն Ռաջաբովի դուրս մնալը զարմանալի էր։ Արտեմևը տաղանդավոր շախմատիստ է, սակայն Թեյմուրն ավելի փորձառու է… Սակայն ընթացիկ առաջնությունը ցույց է տալիս, որ դուրս մնալ կարող է յուրաքանչյուրը։ Յուրաքանչյուր շախմատիստ կարող է հաղթել ամեն մեկին։
Պատասխանելով այն հարցին, թե 2015 թվականի Աշխարհ գավաթին ինքը եղել էր Բաքվում։ Անգամ տարածվել էին նրա լուսանկարները, որտեղ զբոսնում էր քաղաքում։
Արոնյանը պատասխանել է. «Բարդ էր, այդ թվում հոգեբանական առումով, քանի որ չէինք կարողանում անվրդով զբոսնել։ Առավել ևս այն, որ ինքս շփվող մարդ եմ, սիրում եմ ազատություն ունենալ, գնալ որևէ տեղ։ Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ մենք ազատորեն կկարողանանք մեկնել մեկս մյուսի մոտ և ունենալ լավ հարաբերություններ»։