Ֆիլմաշար՝ Մոնսերատ Կաբալիեի հայաստանյան այցի մասին
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիենի Հայաստան և Ղարաբաղ կատարած այցի մասին ֆիլմաշար է պատրաստվում, որը դեռ նախնական փուլում է: Դեռ պարզ չէ, թե տեսաշարի տևողությունը քանի րոպե կլինի, որովհետև ռեժիսորն իսպանացի է, ով երգչուհու հետ եկել էր Հայաստան: Տեսաշարաը պատրաստելու միտքը աստղագետ Գարիկ Իսրայելյանինն է երգչուհու համերգը Երևանում նախաձեռնած կազմակերպիչներից, ում միջոցով իրականացվում է ֆիլմի գաղափարը: Ֆիլմում ներառվելու են Ղարաբաղ, Երևան կատարած այցելությունների, Վեհափառի, ՀՀ, ԼՂՀ նախագահների հետ հանդիպումների կադրերը, նաև այլ վայրերը՝ Գանձասար, Ծիծիեռնակաբերդի համալիր, որտեղ եղել է երգչուհին: Այս մասին գրում է «Հրապարակը»: