Վրաստանի քաղաքացին փորձել է ճամպրուկով 27-ամյա ռուս կնոջ տեղափոխել
Թուրքիայի և Վրաստանի սահմանային անցակետին Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով կասկածվում էր ճամպրուկով կնոջ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»:
Տտղամարդը, ով 46 տարեկան էր, տեղաշարժվում էր հսկայական ճամպրուկով: Սահմանային զննություն անցնելիս Թուրքիայի ոստիկանությունը ճամպրուկի մեջ հայտնաբերել է 27-ամյա ռուս կնոջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ այս տարվա մայիսին Անթալիայում ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին այդ ժամանակ հենց ճամպրուկում եղած կինն է եղել: Նրան արգելված էր Թուրքիայի տարածքը լքել մինչև հետաքննության ավարտը: