«Թուֆենկյանի» կրակոցներից հետո արագ սլացքով գնացող մեքենան Վահագն Աբգարյանին էր տեղափոխում (տեսանյութ)
Սեպտեմբերի 14-ին «Հրապարակը» հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես արագ սլացքով մի մեքենա «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանությունից րոպեներ անց բարձր ազդանշանով հեռացավ:
Մեզ հաջողվեց պարզել, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ալավերդցի մի տաքսու վարորդի է պատկանում, ով իր մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխել կրակոցներից վիրավորված, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին:
Լոռու մարզի ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են երեկ երեկոյան` Սպիտակ քաղաքում և հանձնել քննություն իրականացնող մարմնին: Դեպքից առաջ տաքսու վարորդը 4 ուղեւոր է տեղափոխել Ալավերդուց Երևան, այս ժամանակահատվածում էլ Վահագնը զանգահարել է տաքսիստին և ասել, որ մարդ կա, որը պետք է գնա Ալավերդի:
Տաքսու վարորդը հասել է հենց այն ժամանակ, երբ դեպքը կատարված է եղել և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է բժշկական կենտրոն: