Երևանի բարձրահարկ շենքերից մեկից ընկած 7-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի փողոցի շենքերից մեկից երեխա է ընկել։
Tert.am-ի տեղեկություններով երեխան ընկել է հինգերորդ հարկում գտնվող իրենց տան պատշգամբից։Նախ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց երեխայի վայր ընկնելու մասին տեղեկությունը.«Այսօր ահազանգ է ստացվել,որ 2010 թվականին ծնված տղա երեխան վայր է ընկել Արցախի փողոցի շենքերից մեկի պատշգամբից։ Հանգամանքները պարզվում են»։
Tert.am-ի հետ զրույցում « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հաստատեց այն տեղեկությունը, որ պատշգամբից ընկած երեխան տեղափոխվել է իրենց մոտ.«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս պահին բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տալիս»: