Թբիլիսիում աղբի վերամշակման գործարան կհիմնեն
Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր է մայրաքաղաքի մոտակայքում եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբի վերամշակման գործարան կառուցել: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն:
Գործարանը 50 հեկտար տրամագծով տարածքում կկառուցվի, դրանում կներդրվի մոտ 80 միլիոն դոլար: Գործարանը կկարողանա 1000 տոննա կենցաղային աղբ վերամշակել:
Գործարանը կառուցվելու է «ԿԴՎ Ջորջիա» ընկերության կողմից, և գործարկվելու է 2018 թ.-ից: