Վանաձորում ֆուտբոլի դարպասն ընկել է 10-ամյա տղայի վրա. Նրան տեղափոխել են Երևան
Լոռու մարզում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին, Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի բակերից մեկում գտնվող ֆուտբոլի դաշտում, ֆուտբոլ խաղալու ժամանակ դարպասն ընկել է 10 տարեկան երեխայի վրա, որին անմիջապես տեղափոխել են նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Մեր թղթակցի հետ զրույցում տղայի հայրը հայտնեց, որ երեխայի վիճակը արդեն լավ է։ «Երեխեն դեպի լավն է գնում»,-ասաց նա:
Տղան սովորում է 6-րդ դասարանում: