Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը:
2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները /վահանակները/: