Մարդիկ, ում շնորհիվ ես հաղթահարեցի ադրբեջանական մղձավանջը. Լապշինը շնորհակալություն է հայտնել
ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանում բանտից ազատ արձակվելուց հետո Իսրայել է մեկնել, իր բլոգում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն «հաղթահարել ադրբեջանական մղձավանջը»:
«Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ և 7 ամիս շարունակ ադրբեջանական բանտում անօրինաբար անցկացրածս ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այցելեցին ինձ և բարոյական ու փաստացի աջակցություն ցուցաբերեցին` օգնելով հաղթահարել ադրբեջանական բանտի մղձավանջային օրերը»,-գրել է Լապշինը:
Ալեքսանդր Լապշինը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ընտանիքի անդամներին, Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների, Կարմիր խաչի աշխատակիցներին, ովքեր այդ օրերին այցելել են իրեն: