Վենեսուելան նավթի արժեքը դոլարից յուան է փոխել՝ «դոլարի բռնապետությունից» ազատվելու համար
Կարակասը սկսել է նավթի գներն արտասահմանում վաճառելու համար յուանով գրել: Այս մասին հայտնում է «Rbc.ru»-ն:
Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից վերջին պատժամիջոցների ֆոնին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել էր Վենեսուելան ազատել դոլարի պարտադրանքից:
Վենեսուելայի իշխանությունները արտաքին շուկայում վաճառվող նավթի գները դոլարի փոխարեն հրապարակել են յուանով: Նավթի նախարարությունում հայտնել են, որ այդ քայլին են գնացել «դոլարի բռնապետությունից» ազատվելու համար:
Նշվում է, որ շաբաթվա վերջում վենեսուելական նավթի գինը կազմել է 306.26 յուան, ինչը համապատասխանում է 46.76 դոլարին: