70 000 դոլարանոց շքեղություն. ստեղծվել է ոսկե «iPhone X»
Ամերիկյան «Brikk» ընկերությունը, որը մասնագիտացված է գաջեթների դեկորի գործում, հայտնել է «iPhone X»-ի նոր մոդելի նախապատվերներ ընդունելու գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, բրենդը կթողարկի նոր սմարթֆոնի հինգ հավաքածու: «Lux iPhone X Mono»-ն ենթադրում է մոդել՝ հետևի ապակե հատվածով, որի վրա կլինեն նկարներ: Կողային հատվածները կարվեն դեղին կամ վարդագույն ոսկուց կամ պլատինից: Այս գաջեթը կարժենա 7 400 դոլար:
Մյուս 4 հավաքածուները՝ Classic, Deluxe, Omniև Ingot, իրենցից ներկայացնում են թանկարժեք մետաղներից և քարերից տարբեր նախշերով մոդելներ: Ամենաթանկը 250 գրամ ոսկուց պատրաստված «iPhone X»-ն է՝ 256ԳԲ հիշողությամբ: Այն կարժենա 69.9 հազար դոլար:
Հիշեցնենք, որ նոր մոդելը ներկայացվեց սեպտեմբերի 12-ին: