«Բարսելոնա»-ն մեղադրվում է Նեյմարի մասին ստեր տարածելու մեջ
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություն է հաղորդել հարձակվող Նեյմարի՝ «ՊՍԺ» տեղափոխվելու մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Catalunya Radio»-ին:
Ինչպես հաղորդում է, ակումբում գիտեին բրազիլացու հնարավոր տեղափոխման մասին դեռևս մայիսին: ԱՄՆ-ի նախասեզոնային մրցաշարի ժամանակ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը գրեթե 100 տոկոսով համոզված էր, որ հարձակվողը կլքի ակումբը, սակայն լրատվամիջոցներով տեղեկություններ էր տարածում, որ Նեյմարը մնալու է:
Օգոստոսի 21-ին հարձակվողը քննադատել էր կատալոնացիների ղեկավարությանը: Նա հայտնել էր, որ ակումբում աշխատում են տնօրեններ, ովքեր արժանի չեն դրան:
Նեյմարը «Բարսելոնա»-ում է խաղացել 2013 թվականից մինչև այս տարվա օգոստոսի 3-ը, երբ տեղափոխվեց «ՊՍԺ»: