Ոչ ոքի մի լսեք. մենք չենք հետաձգի հանրաքվեն. Քուրդիստանի նախագահ
Անկախության մասին հանրաքվեի աջակցության փառատոնին Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարսանին հայտնել է, որ այն չի հետաձգվի և կանցկացվի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնում է RiaTaza-ն:
Բարսանին նաև նշել է, որ ոչ ոք քրդերին այլընտրանք չի ներկայացրել, որը կարող էր փոխարինել հանրաքվեն:
Նա Բաղդադին է դիմել հետևյալ խոսքերով. «Այս պահից Ձեր ընդունած ոչ մի որոշում մենք չենք ճանաչի, և դրանք մեզ չեն վերաբերում»: