Մամիկոն Ասլանյանը ձեռնունայն է մնացել. դրսից ֆինանսական միջոցներ ստանալու ակնկալիք ուներ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում։
Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին։ Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաև դրսից ֆինանսական աջակցություն, որպեսզի Վանաձորն է՛լ ավելի ծաղկեցնի։
Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողացել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել։ Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղաքին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: