Կոկորդիլոսը բրիտանացի լրագրողին հոշոտել է, երբ վերջինս բնական կարիքները հոգալիս է եղել
Շրի Լանկայում կոկորդիլոսը բրիտանացի լրագրողին հոշոտել է:
Փոլ ՄքՔլինը, որն աշխատում էր The Financial Times պարբերականում, Շրի Լանկայում կոկորդիլոսի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտն արձակուրդում է եղել ընկերների հետ: Նա գնացել է մոտակա ծովալճակի մոտ՝ լվացվելու և բնական կարիքները հոգալու:
Նախնական տվյալների համաձայն՝ կենդանին ջուրն է գցել 25-ամյա տղամարդուն, երբ վերջինս ջրի մեջ է մտցրել ձեռքերը:
Ականատեսների համաձայն՝ իրենք տեսել են, թե ինչպես է երկկենցաղը ջուրը գցել «ձեռքերը և ոտքերը թափահարող տղամարդուն»:
Նշվում է, որ լրագրողն անհետացել է սերֆինգիստների սիրած լողափերից մեկի մոտակայքում գտնվող Էլեֆանտ Ռոկ ծովալճակում:
«Սա Շրի Լանկայում կոկորդիլոսի հարձակման առաջին դեպքն է, որին ականատես եմ եղել», - ասել է ականատեսներից մեկը:
Այժմ փրկարարները որոնում են տղամարդու մարմինը: