Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն է կատարվել
Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am:
Ինչպես տեղեկացնում է «Ntv» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս:
Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ պարագաներ:
Դեպքի վայր է ժամանած որստիկանությունը հետաքննություն է սկսել: