Համազգեստ են գնել ֆիլմ նկարահանելու պատճառաբանությամբ. «Զինված խմբի» գործով վկա
«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շարունակվել են հարցաքննվել մի խումբ վկաներ:
Վկաներից մեկը՝ «Կամբատ» մականունով Արմեն Մովսիսյանը դատարանում պատմեց, որ ամբաստանյալներ Արթուր Վարդանյանը և Նելլի Մինասյանն իրենից գնել են համազգեստ և աքսեսուարներ:
«Նրանք ասացին, որ դրանք առնում են ֆիլմ նկարահանելու նպատակով»,- ասաց վկան՝ նշելով, որ իրենց շատ հաճախ են նման համազգեստ գնում ֆիլմեր և տեսահոլովակներ նկարահանելու համար:
Դատական նիստն այսօր հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 22-ին: