Պատրաստ եմ զբաղվել Արարատը Հայաստանին վերադարձնելու հարցով. Ժիրինովսկի
Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» փառատոնի բացման ժամանակ Ռուսաստանի լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով: Այս մասին հայտնում է «Rusarminfo»-ն:
«Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքներ, որ ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել ևս, որ հայերն այդքան լավ գիտեն ռուսաց լեզուն»,- ասել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին հավելել է, որ պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի ռուսական շուկայում ավելանան հայկական արտադրության ապրանքների ծավալները: