Դերժավայի Արկադի որդու և Հակոբ Բեգլարյանի դստեր ճոխ նշանդրեքը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական հիերարխիայում «լավագույն» ավանդույթները շարունակվում են․ առաջիկայում եւս մեկ էլիտար հարսանիք տեղի կունենա։ Նախօրեին «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել Արկադի Համբարձումյանի (Դերժավա) որդու և Հակոբ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր նշանդրեքի արարողությունը:
Չնայած պնդմանը, որ արարողությունը տեղի է ունեցել «նեղ միջավայրում, ընդամենը մի մատանի են դրել», մեր տեղեկություններով` այն եղել է բավականին ճոխ, ներկայացուցչական, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: