Ինչու էր Սամվել Ալեքսանյանը շտապել հիվանդանոց. Իրավիճակը լրջանում է
Lragir.am-ը գրում է. Հայկական ժամանակի թղթակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ նկատել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել բժշկական կենտրոնից և արագ հեռացել:
Սամվել Ալեքսանյանին պատկանող այս հիվանդանոցում են վիրահատել այսօր Վերնիսաժին հարող տարածքում կրակոցների հետեւանքով վիրավորված Վահագն Աբգարյանին, ով, ըստ ԶԼՄ-ների՝ ալավերդցի քրեական հեղինակություն է:
Թղթակցին չի հաջողվել ճշտել, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը հիվանդանոց էր գնացել տեսակցության: Մյուս կողմից, հիվանդանոցի պարագան կարող է ինքնին վկայել նրանց մտերմության մասին:
Այսօրվա միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն, նշելով, որ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք հրապարակման ենթակա չեն: Արդյոք սա նշանակում է, որ այս գործը մտնում է «փակ ռեժիմ», և արտահոսքեր չեն լինելու տարբեր իրավապահ կառույցների կողմից, ինչպես օրինակ նախորդ նման դեպքերում, երբ դեռ պաշտոնական հաղորդագրությունները չտարածված՝ դրանք արդեն հնացած էին լինում մամուլում հրապարակված մանրամասների համեմատ: Եթե այդպես է, նշանակում է ի հայտ են եկել ներքին կարևոր հանգամանքներ, և իրավիճակը լրջացել է:
Մանրամասները՝ այստեղ: