Կրկնակի ահաբեկչություն Իրաքում. 60 զոհ կա (տեսանյութ)
Իրաքի հարավում գտնվող Նասիրիա քաղաքում մահապարտ ահաբեկիչներն ու զինյալները հարձակվել են ոստիկանական հսկող կետերի և ռեստորանի վրա: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Հարձակման ընթացքում մահացել է 60 մարդ, ևս 83-ը վիրավորվել են: Որոշ մարդիկ ծայրահեղ վիճակում են:
Իշխանավորների տվյալներով՝ մահացել են Իրանի 4 քաղաքացիներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: