Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որ չի գնահատում անկախությունը. Գալուստ Սահակյան
Ա1+-ը գրում է.2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը,-այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը. «Ուրիշ երկրորդ մարդ չկա»:
Վարչապետի թեկնածուին առաջարկելու է Հանրապետականը և, ըստ պարոն Սահակյանի, հաջորդ տարվա ապրիլին Հանրապետականը չի կարող չառաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հանրապետականում շատ- շատ են մարդիկ, որոնք նույնպես ուզում են, որ հաջորդ տարի վարչապետ դառնա ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը. «Ոչ միայն հիմնական գործադիր մարմինը, այլ ընդհանրապես, որոնք նաեւ տեղերում կուսակցական կազմակերպություն են, դրանց հիմնական մասը ձգտում է դրան»:
Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ որևէ հանրապետականի այսօր պարոն Սահակյանը չգիտի: Եվ չի կարծում, որ կես տարի առաջ Հանրապետականի այսպիսի դիրքորոշումը կարող է տհաճություն պատճառել կուսակցության երկրորդ դեմքին՝ Կարեն Կարապետյանին. «Սերժ Սարգսյանը պետության մեջ միակ մարդն է, որը ունի քաղաքական միավոր, կուսակցություն, մնացածը՝ ոչ էսօրվա վարչապետը, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ մյուսը… ամբողջական թիմ էդպիսին չունենք»:
Ի դեպ, պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի մնալով Հայաստանից կարտագաղթի ևս 350 հազար մարդ, Գալուստ Սահակյանն ասում է, որ իր ղեկավարը մեղավոր չէ, մեղավորը ժողովուրդն է, որ դեռ չի գնահատում անկախությունը:
Մանրամասները՝ այստեղ.