Ավտոմեքենան՝ բնակարանի մի մաս. «Renault»-ի հայեցակարգը
«Renault» ընկերությունը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ոչ միայն «Symbioz» հայեցակարգային մեքենան, այլև ընդհանրապես միասնական բնակարանի փիլիսոփայությունը, որի մի մասը կդառնա ավտոմեքենան մինչև 2030 թվականը: Ըստ ֆրանսիացիների գաղափարի՝ ավտոմեքենան կդառնա պարզապես բնակարանի ևս մեկ սենյակ, որն ունակ կլինի ինքնուրույն շարժվել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Դրան կխթանի առաջին հերթին հայեցակարգի ինտերիերը: «Symbioz»-ի տան ավտոկայանատեղիում կարող է օգտագործվել ևս մեկ սենյակ, իսկ շարժման ժամանակ ուղևորների մոտ այն զգացումը կառաջանա, որ նրանք դեռևս տան տարածքում են գտնվում:
Հայեցակարգի չափերը դա թույլ կտան. երկարությունը կազմում է 4.7 մետր, իսկ սրահը ձևափոխվելու լայն հնարավորություններ ունի: Ինտերիերում կան բազկաթոռներ, որոնք կարող են պտտվել մինչև 180 աստիճանով՝ ստեղծելով սեղանի շուրջ խոսելու հարմարավետությունը: