Ինչո՞ւ հասարակ քաղաքացին չի զգացել տնտեսության աշխուժացումը. խնդիրը երկիրը զարգացնելու մեջ չէ
Ժող ջան, բայց կառավարության հաշվետվությունը տեսա ու սխալ բառ չկար մեջը գրած։ Հա Կարենենք ճիշտ են ասում, սենց արդյունքներ ունեն ու այս ամեն ինչը տնտեսության մեջ աշխուժություն բերել է իրականում, ի՞նչի հասարակ քաղաքացին չի զգացել։
Բա ասեք բացատրեմ. քանի որ, երբ տուրիզմն է զարգացել, մարդիկ (տուրիստները) սուպերմարկետներից են առևտուր արել, հյուրանոցներում են մնացել ու թանգանոց կաֆեներ են գնացել, իսկ վերոթվարկածներս ստվերում են աշխատում, դրա համար այդ առևտրի շատից հարկ չի գնացել բյուջե, բյուջեն էլ այդ հավաքած հարկերով չի կարողացել թոշակ բարձրացնի, աշխատավարձ ավելացնի ու երկրի համար ծախսեր անի։
Ու սենց լիքը ոլորտներ պլյուս են եղել, ուղղակի քանի որ սաղ հարկ են թաքցնում այս բոլոր կայֆերը ու աշխուժացումը հասարակ քաղաքացու վրա չի երևում ու վստահեցնում եմ, որ մեծահարուստները ու բիզնեսմենների շահույթները եռապատկվել են։
Այսինքն խնդիրը ոչ թե երկիրը զարգացնելու մեջ է, այլ բոլորին հարկային դաշտ բերելու մեջ է ու, երբ դա լինի, ամենաչնչին ակտիվացումը ժողովուրդը կզգա:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք